Տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել Մինսկի կենտրոնում

Մինսկի կենտրոնում՝ Անկախության հրապարակում գտնվող Կառավարության տան մոտ, տղամարդն անհայտ հեղուկ է լցրել իր վրա ու ինքնահրկիզվել՝ հայտնում է interfax-ը:

Իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է մարել կրակը և հոսպիտալացնել տղամարդուն: Նախնական տվյալների համաձայն՝ այրվել է տուժածի մարմնի մակերեսի 50%-ը: Նա անգիտակից վիճակում է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը:

Քաղաքականություն