ԵՂԱՆԱԿ. Աշոցքում գրանցվել է -35 աստիճան սառնամանիք

Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

Հանրապետության տարածքում hունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ը, բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ 

Երևան քաղաքում hունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ