Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է. ՀՀ ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 

«Վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար հանրապետության ամբողջ տարածքում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Դրա հետ մեկտեղ որոշ սահմանափակումներ մեղմացվել են:
 

Կայուն իրավիճակը պահպանելու և վարակի տարածման ռիսկն ավելի նվազեցնելու նպատակով շարունակում է կարևոր մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը:
 

Մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է՝ կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային։

Հետևելով այս կանոններին՝ մենք հնարավորություն կունենանք կանխել հիվանդության տարածումն ու վերադառնալ բնականոն կյանքին»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ