Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 521 տեղահանված

Նախօրեին 131 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: 

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: 

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 521 տեղահանված: 

Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները: 
 

Քաղաքականություն