ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում սկսվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև

Մոսկվայում սկսվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև: Այս մասին հայտնում է  BBC-իի ռուսական ծառայությունը՝ հղում տալով տեղում իր թղթակցին՝ Լիզա Ֆոխտին:  

Նշվում է, որ հավաքված մարդկանցից մեկը ոտքով հարվածել է ոստիկաններին: Երկու կողմից մարդիկ հրմշտվում են, ընկնում ցեխի մեջ:  
Մարդիկ շրջափակել են ,,Ստրաստնիյ Բուլվարի,, մի հատվածը, մի քանի հարյուր մարդ շրջապատել է ՕՄՕՆ-ը: Այն փաստացի շրջափակման մեջ է:  

Լրատվամիջոցի թղթակիցը հայտնում է, որ այն մարդիկ, որոնց և իրավապահների միջև բախումներ են սկսվել, հավաքվածների մի փոքր մասն են: Մյուս ցուցարարները համաձայն չեն նման գործողությունների հետ:

Քաղաքականություն

Պատահարներ