ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Պուտինի պալատը»՝ ՌԴ նախագահի նստավայր. մոսկովյան ընկերությունն անուղղակիորեն հաստատել է. Meduza

«Աէրոկոմպլեքս» մոսկովյան ընկերությունն անուղղակիորեն հաստատել է, որ Գելենջիկում «Պուտինի պալատը» կապված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հղում տալով «Открытые медиа»-ին:

Ընկերության կայքի գլխավոր էջում հաղորդվում է, որ «Աէրոկոմպլեքս»- ի աշխատակիցները ռադիոտեխնիկա են տեղադրել ՌԴ նախագահի նստավայրերի՝  ուղղաթիռների հրապարակներում: Նշվում են նաև վայրերը՝ «Բոչարով ռուչեյ», «Նովո Օգարևո», «Պրասկովեևկա»: Պրասկովեևկան «Պուտինի պալատին» ամենամոտ գյուղն է: 

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները ուշադրություն հրավիրեցին դրան, ընկերության կայքից հանվեց Պրասկովեևկայի նստավայրի մասին տեղեկությունները: Այս էջը մնացել է վեբ-արխիվում, և համացանցում հրապարակվել է դրա սքրինշոթը: 

«Աէրոկոմպլեքս» -ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բիկովսկին «Открытые медиа»-ին ասել է, որ «ամբողջ տեղեկատվությունը գրված է կայքում», և որ այլ մեկնաբանություններ չի տալիս: 

Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «դա պարզապես ընկերություն է, և բոլոր հարցերը պետք է ուղղվեն այդ ընկերությանը»: 

 

«Այս պարագայում ես ևս մեկ անգամ հաստատում եմ, որ նախագահը ոչ մի կապ չունի այդ կառույցի հետ», - ասել է Պուտինի խոսնակը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ