Ավստրալիան նորագույն սպառազինությունների մշակման համար 770 մլն դոլար կծախսի

Ավստրալիայի կառավարությունը նոր ռազմածովային սպառազինության, ներառյալ՝ մեծ հեռահարության հրթիռների ու տորպեդների մշակման համար 1 մլրդ ավստրալական դոլար (770 մլն դոլար) կծախսի: Այս մասին հայտնել է Reuetrs գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։ 
«Ավստրալիայի պաշտպանական ներուժի արդիականացման շրջանակներում մենք նախատեսում ենք առաջիկա տասնամյակում Ավստրալիայի ռազմական նավատորմն ապահովել մեծ հեռահարության ժամանակակից հականավային հրթիռներով, «երկիր-օդ» դասի հրթիռներով, տորպեդային և այլ սպառազինությամբ՝ Ավստրալիայի ափերի մոտ ջրային տարածքի հսկողությունը պահպանելու համար»,- ասել է երկրի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը։ 
Նրա խոսքով՝ «նոր սպառազինությունը զսպող գործոն կհանդիսանա՝ ապահովելով տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ