Այնտեղ որպես իմ սեփականություն ներկայացվածներից ոչ մի բան չի պատկանում ինձ. Պուտինը՝ Գելենջիկի պալատի մասին

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ Պուտինը անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հրապարակած տեսանյութին, որը ներկայացնում է իբրև  իր պալատը Գելենջիկում:

 

«Այնտեղ որպես իմ սեփականություն ներկայացվածներից ոչ մի բան չի պատկանում ո՛չ ինձ, ո՛չ իմ հարազատներին և երբեք չի պատկանել, երբեք», – ասել է ՌԴ նախագահը:

 

Հիշեցնենք` հունվարի 19-ին Նավալնիի YouTube-յան ալիքում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ նշվում էր, որ Պուտինը ապօրինի միջոցներով Սև ծովի ափին իր համար պալատ է կառուցել: 

Քաղաքականություն

Պատահարներ