Ես համոզված եմ, որ այն լարված վիճակը, որ այսօր կա արտգործնախարարությունում, մի օր պայթելու է. Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության պետական բոլոր համակարգերում տիրում է քաոսային վիճակ, ինչը ծանր հարված է Հայաստանի Հանրապետության  պետականության համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Արտգործնախարարությունից ես ճանաչում եմ բավականին լուրջ պրոֆեսիոնալների, եւ քաղաքականությունը, որը վարում է արտգործնախարարը՝ վախեցած, հեզաճկուն, կատարելով Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները՝ չխորանալով այդ հրահանգների օրինականության, բարոյականության եւ ճշտգրտության մեջ։ Ես համոզված եմ, որ այն լարված վիճակը, որ այսօր կա արտգործնախարարությունում, մի օր պայթելու է։ Մենք այսօր բոլոր համակարգերում ունենք պարալիզացված վիճակ։ Բոլոր համակարգերում կա քաոս։ Եվ այն ինչ փորձում է անել գործող իշխանությունը դեռեւս գործող վարչապետի գլխավորությամբ անդառնալի հարված է Հայաստանի պետականության համար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։ 

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը դեռ ժամանակ ունի քաղաքական ճանապարհով հեռանալու եւ իրավական պատասխատվության ենթարկվելու համար. «Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն անում է ուղիղ հակառակն այն ամենի, ինչն ինքը տարիներ շարունակ քարոզում էր՝ որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ։ Ես արդեն հրաժարվում եմ խոսել այն հետեւանքների մասին, ինչն այս ամենը կարող է ունենալ Հայաստանի վրա։ Ինքը շատ լավ հասկանում է որ եթե ոչ այսօր ապա վաղը գալու քաղաքական եւ իրավական պատասխանատվության ժամը եւ ցանկանում է իր յուրայիններին հեռացնել Հայաստանից։ Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Դա աքսիոմ է եւ չի քննարկում։ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ գիտի, որ հեռանալու է։ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ եւ հիմա էլ ունի հնարավորություն հեռանալ քաղաքական ճանապարհով եւ ենթարկվել իրավական պատասխանատվության։ Թող դատարանն անաչառ քննի, այն ինչ տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմի արդյունքում իրենց անմեղսունակության, դիլետանտիզմի արդյունք էր թե ծրագրավորված դավաճանության։ Ես ունեմ իմ անձնական տեսակետը, բայց չեմ ցանկանում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել»,- ավելացրեց Զոհրաբյանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ