Հադրութից 90-100 կմ քայլելով եկան հասան Շուշի. նախկին քաղաքապետը պատմեց մի փոքր-մոքր զինվորի մասին

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը շարունակում է պնդել, որ փախնող զինվոր չի եղել. «Կոնկրետ մեր դիրքում՝ Լեռնաշղթայի վրա, Հադրութից 20 զինվոր կար: Նրանք հրամանատար չունեին: Ես տեսել եմ, որ մի զինվոր ռացիայով խոսում է՝ պարոն հրամանատար, չեք գալիս, մեզ այստեղից տեղափոխեք:

Հրաման տվող չի եղել, զինվորներին բերել են ու թողել այնտեղ, ես հրմանատար չեմ, չէի կարող հրաման տալ:

Եղել է, որ եկել են զինվորներ, ես հարցրել եմ՝ ձեր մեջ կա՞ն պիլիմյոտ կրակող, ասել են որ տանկիսստներ են, իսկ տանկ չկար, ես տղաներին դասավորել եմ, սկսել են կռվել:

 

Զինվորը չի փախել, կանգնել է, բայց հրաման տվող, դասավորող, տիրություն անող չի եղել: Եթե ես նման բան հրաման տայի, կարող էին դատել ինձ, ես հրամանատար չեմ եղել: Զինվորը կանգնել է:

Զինվորների մեջ մի տղա կար, փոքր մոքր տղա էր, կարելի է ասել երեխա էր, տեսնեիք, թե ոնց էր դուխով մարտի մեկնում: Դուխ էր տալիս տղաներին: Եթե իրենց հետ հրամանատար լիներ, ավելի դուխով կլինեին»,-ասել է նա:

Սարգսյանը վստահ է, որ հայկական կողմի պարտությունը պայմանավորված էր. «Եթե կազմակերպված չի եղել, եթե թողել են, որ Հադրութից գան հասնեն այնտեղ… Հադրութից 90-100 կմ քայլելով եկան հասան Շուշի»,-ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ