Հայ ռազմագերիների հայրենադարձության հարցի քննարկումը չընդգրկվեց ԵԽԽՎ օրակարգում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որն անցկացվում է հիբրիդային տարբերակով՝ հունվարի 25-ից 28-ը, թույլ տալով անդամներին հեռակա մասնակցել կամ անձամբ ներկա լինել Ստրասբուրգում:

Ինչպես հայտնել էինք, ի լրումն հիմնական օրակարգի, 7 առաջարկ էր ներակայացվել անցկացնել հրատապ ու ընթացիկ հարցերի քննարկումներ, որոնց մեջ էր ներառված նաև «Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենադարձության անհիմն ձգձգումը` որպես Մարդու իրավունքների եվրոպական միջազգային ստանդարտների խախտում»։

ԵԽԽՎ բյուրոն, սակայն, հավանություն չէր տվել այս քննարկման անցկացմանը։

ԵԽԽՎ Բյուրոն առաջարկել էր անցկացնել երկու ընթացիկ հարցերի քննարկումներ՝ Նավալնիի ձերբակալման ու «Խոսքի ազատությունը (ՄԻԵԴ 10-րդ հոդված) «Big Tech» ընկերությունների կողմից սպառնալիքի տակ» թեմաներով։
 

Քաղաքականություն

Պատահարներ