Իրանն Ադրբեջանի հետ սահմանին երկաթուղու կառուցում կսկսի

Իրանի Արդեբիլ հյուսիսարևմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը: Այս մասին ասել է Արդեբիլի նահանգապետ Աքբար Բեհնամջուն, փոխանցում է Trend-ը։
Նա նշել է, որ այդ նախագծի կապակցությամբ  տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում ադրբեջանա-իրանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում պայմանագիր է ստորագրվել:
Բեհնամջուի խոսքով՝ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է։
Նահանգապետը նշել է, որ երկաթուղին կնպաստի Ադրբեջան, Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ Արդեբիլ նահանգից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը։

Քաղաքականություն