Որ տենց հեշտ «բանակ էլ չկա» եք ասում, անպատվում եք մեր զինվորներին եւ սպաներին, արժեզրկում եք այսօրվա իրենց ծառայությունը

Հենց հիմա խրամատներում եւ զորամասերում շարքային թե սպա հազարավոր մեր եղբայրներ եւ որդիներ համբերատար ու նվիրումով ծառայում են էս սարսափելի բարոյազրկված ու հուսահատված միջավայրում, տեխնիկական աննախադեպ խնդիրները հաղթահարելով։

Բայց դե առավոտվա համով տաք սուրճը ֆրթցնելուց ԳըՌը մարդիկ ամեն օր ստատուս են գրում, թե բա «ֆսյո, բանակ չունենք»։

Պարզ է, որ բանակը հյուծված է, սարսափելի հարված է ստացել, կառավարման խնդիր ունի, զենտեխնիկա ու զինամթերք է կորցրել, ավելիկարեւոր է՝ հասկանալի չէ, մեծ իմաստով ինչ խնդիր է բանակին առաջադրում պետությունը, եթե իհարկե առաջադրում է, ինչ է լինելու ապագայում, սրանք սաղ մեր հարցերն են։

Բայց որ տենց հեշտ «բանակէլչկա» եք ասում, անպատվում եք ու վիրավորում եք մեր զինվորներին եւ սպաներին, արժեզրկում եք այսօրվա իրենց ծառայությունը։ Մի արեք, էլի:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Արսեն Կարապետյան

Քաղաքականություն