ՌԴ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ

Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա իրանցի գործընկեր Մ.Դ. Զարիֆի բանակցությունները: Վերջին անգամ նրանք հեռախոսով շփվել են 2020 թվականի նոյեմբերի 24-ին։«Նախատեսվում է միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային թեմաների քննարկում՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում տիրող իրավիճակի, Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ, սիրիական կարգավորման, Աֆղանստանի և Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ  նախատեսվում է նաև  Ռուսաստանի և Իրանի միջև բազմապլանային կապերի ընթացիկ վիճակի վերաբերյալ և դրանց հետագա առաջխաղացման ուղղությամբ կոնկրետ քայլերի քննարկում:

ՌԴ ԱԳՆ-ից հշեցնում են, որ վերջին շրջանում ռուս-իրանական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են։ Աճել է քաղաքական երկխոսության ինտենսիվությունը. անցած տարի Ռուսաստանի և Իրանի նախագահները չորս անգամ շփվել են հեռախոսով: Իրականացվում են  երկկողմ ինտենսիվ շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների, խորհրդարանների, պետական այլ կառույցների ու կազմակերպությունների ղեկավարների շրջանակում։ «Մտադիր ենք հետագայում ևս ընդլայնել փոխշահավետ կապերն Իրանի հետ, շարունակել համագործակցությունը՝ ի շահտարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության։ Ակնկալում ենք ռուս-իրանական փոխգործակցության բոլոր ոլորտներում դրական միտումների ամրապնդում։ Ռուսաստանի և Իրանի փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումը և զգալի ներուժի միավորումը կարող են ոչ միայն բարենպաստ ազդեցություն ունենալ երկու պետությունների իրադրության վրա, այլև բարելավել Անդրկովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի իրադրությունը, լրացուցիչ պայմաններ ստեղծել այնտեղ կայուն խաղաղության և կայունության ապահովման համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ սիրիական խնդրի շուրջ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները շատ բանով համընկնում են։ Պահպանվում է ակտիվ փոխգործակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում։

Առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական մշտական հանձնաժողովը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարում, զգալի ներդրում ունի ապրանքաշրջանառության ծավալների ավելացման գործում: Կարևոր դեր է խաղում նաև միջտարածաշրջանային կապերի ինտենսիվացումը։

Քաղաքականություն

Պատահարներ