Ռուս գիտնականները ստացել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի պատկերը

Աշխարհում առաջին անգամ ստացել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի պատկերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Այդ պատկերը ստացել են Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի գիտնականները:

Շտամի նմուշը ստացել են դեկտեմբերին՝ կորոնավիրուսով վարակված անձից: Պատկերն արվել է էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ՝ 100 հազար անգամ խոշորացնելու շնորհիվ:


 

Քաղաքականություն