Ստամբուլում դանակով զինված տղամարդը վիրավորել է երեք ռուսի

Ստամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսի վրա: Այս մասին  РИА Новости-ի հայտնել է ոստիկանությունում գործակալության աղբյուրը։ 

Հարձակումը տեղի է ունեցել նախօրեին Բեշիքթաշ շրջանում։ Պատահարը գրանցել են հետևող տեսախցիկները։ 

Տուժածները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 
Հարձակում իրականացրած տղամարդուն փնտրում են: Նախնական տվյալներով՝ նա աղբահավաքն է:

Քաղաքականություն