ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ադրբեջանում զոհված զինծառայողների ծնողները փակել են քաղաքի ամենամեծ պողոտաներից մեկը

Ադրբեջանում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել ՝ պահանջելով հանդիպում Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ: Բանն այն է, որ նրանք հրաժարվում են թաղել իրենց որդիներին «Նահատակների ծառուղում»: Ադրբեջանում պատվավոր հուղարկավորության փոխարեն, մահացածների մեծ մասը թաղվել են մայրաքաղաքից հեռու գտնվող Գարադաղ շրջանում, գրում է Turan գործակալությունը:

 

17 ընտանիքի անդամներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ ՝ պահանջելով լուծել իրենց խնդիրը: Նրանց ուղղորդել են Սալյան զորանոց, որտեղ նրանց պետք է ընդուներ պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը, սակայն վերջինս տեղում չէր: Արդյունքում, ցուցարարները փակել են քաղաքի ամենամեծ պողոտաներից մեկը: Դրանից հետո միայն բանակի ղեկավարությունից հանդիպեցին նրանց հետ: 

Քաղաքականություն

Պատահարներ