Վայոց ձորի մարզում մեքենան բախվել է արգելապատնեշին. 5-ամյա ուղևորը մահացել է

Հունվարի 23-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայր տանող ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 5-ամյա ուղեւոր Արամ Բենիամինյանը մահացել է, իսկ 10-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն