Իրանի արտգործնախարարը արդեն Մոսկվայում է

Տարածաշրջանային այցի շրջանակում Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի առավոտյան ժամանել է Մոսկվա: Այդ մասին հայտնում է Pars Today-ը: Երկուշաբթի նա եղել էր Ադրբեջանում: 

 

Իրանի արտգործնախարարը ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է Արցախի, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային իրադարձությունների հետ կապված հարցեր:  Ղարաբաղում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղիները և հյուսիսային հարևանների հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնումն Իրանի արտգործնախարարի՝ Ռուսաստան այցելության մյուս նպատակներն են: Ռուսաստանից հետո Իրանի արտգործնախարարը մեկնելու է Հայաստան, Վրաստան և Թուրքիա:

Քաղաքականություն