Շատ մոտ ենք վերջնական որոշումներ կայացնելուն. Նիկոլ Փաշինյանը՝ ԱՆ-ում

Ուրախ եմ, որ Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ: Այս մասին այսօր Արդարադատության նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետեւողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի եւ արդար դատական համակարգի հաստատմանը»,- ասաց նա:

Նա տեղեկացրեց, որ այցելելուց առաջ մտել են քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակ, որոնց նպատակն այն է, որ քաղաքացին ստիպված չլինի նույն գործի շրջանակներում տասնյակ տեղեր այցելի։ Վարչապետն ընդգծեց նաև, որ նման ծառայություններ մատուցվում են տարբեր ոլորտներում. «Ես հույս ունեմ, որ այս պրչակտիկան իրեն կարդարացնի և մենք կունենանք այսպիսի ծառայությունների ամբողջական ցանց Հայաստանի Հանրապետությունում, հիմա մենք քննարկում ենք այդ ցանցի զարգացման մի քանի տարբերակներ և ըստ էության շատ մոտ ենք վերջնական որոշումներ կայացնելուն»։

Քաղաքականություն