Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Բաքվում կայացած երկկողմ բանակցություններում քննարկել են 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հրադադարի եռակողմ հայտարարության իրագործման հարցը, հաղորդում է ТАСС-ը:

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև՝ հարցեր, որոնք կապված են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի ստորագրած հայտարարությունների դրույթների իրագործմանը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաև, որ Ջեյհուն Բայրամովը ֆրանսիական պատվիրակությանը հայտնել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ու համագործակցության նոր հնարավորությունների հաստատման հարցում Բաքվի դիրքորոշումը, քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Քաղաքականություն