Ամստերդամում բողոքի ակցիաներ են. ցուցարարները քարեր ու պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ. կան ձերբակալվածներ

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում վերսկսվել են բողոքի ակցիաները, բայց ոստիկանությանը հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ պահել:

Մայրաքաղաքի շրջաններից մեկում մարդկանց մեծ խումբ է հավաքվել, որը ոստիկանների ուղղությամբ քարեր ու պայթուցիկներ է նետել, որից հետո ոստիկանական ուժերից հատուկ նշանակության ստորաբաժանումներ են միացել ու ցրել հավաքված բազմությանը:

Բողոքի ակցիաներ են եղել նաև Ռոտերդամ քաղաքում, որտեղ վանդալիզմի համար 33 ցուցարար է ձերբակալվել: Այս մասին այտնում է ТАСС-ը:

Նշենք, որ Նիդերլանդներում հունվարի 23-ից պարետային ժամ է հայտարարվել՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որից հետո երկրի տարբեր քաղաքներում անկարգություններ են սկսվել. ցուցարարները խանութների ցուցափեղկեր ու ապակիներ են կոտրել, մեքենաներ շուռ տվել ու հրկիզել: 

Քաղաքականություն

Պատահարներ