Այս պատերազմի արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար. ՀՀ ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Արա Այվազյանը իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: 
Այվազյանի խոսքով ՝ Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»:

Քաղաքականություն

Պատահարներ