Երկրաշարժերի շարքը ցնցել է Իսպանիան

Իսպանական Գրանադա քաղաքի շրջանում երկրաշարժերի շարք է գրանցվել, դրանցից 3-ը եղել են 4 և ավելի մագնիտուդով։ Այս  մասին հայտնում է «Ռիա Նովստի»-ն՝ հղում անելով Երկրաբանական ազգային ինստիտուտին։ Զգալի վնասի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ամենաուժեղ ցնցումները զգացվել են երեկ ուշ երեկոյան՝ Կուլյար-Վեգա(4,2 մագնիտուդ) և Սանտա-Ֆե (4 և 4,3) շրջաններում։

Եվս մի քանի ցնցումներ գրանցվել են գիշերը։ Իշխանությունները կոչ են արել բնակիչներին հանգստություն պահպանել։

Վերջին շրջանում Անդալուսիայում սեյսմիկ ակտիվությունն ուժեղացել է․ դեկտեմբերից այնտեղ գրանցվել է ավելի քան 150 երկրաշարժ։

Քաղաքականություն

Պատահարներ