Խոսքս հիշեք ու այդ ժամանակ էլի կասեք՝ դե զորավարժություն ա էլի, մեծ աղմուկ պետք չի սարքել. փորձագետ

 

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կրկին բանի տեղ չդնող, դեռ մի բան էլ այդ փաստը ոչ այդքան կարևոր համարող քարոզչություն մեր կողմից։ Չի կարելի, հիմա պետք է աղմուկ աղաղակ բարձրացնեիք, ոչ թե ռեպորտաժներ սարքերք, որ ինչ ա, զորավարժություն ա էլի․․․

Բա ասում էիք երկաթգիծ, բա ասում էիք ճանապարհ բացել։ Հաջորդ զորավարժությունն ավելի մասշտաբային տեղի է ունենալու Նախիջևանում, խոսքս հիշեք ու այդ ժամանակ էլի կասեք՝ դե զորավարժություն ա էլի, մեծ աղմուկ պետք չի սարքել․․․

 

Հենց այդպես չեք պատրաստվում հաջորդ պատերազմին, հենց այդպես կրկին տանում եք պարտության․․․»: 

 

Քաղաքականություն