Կօգտագործվեն ԱԹՍ-ներ. Արցախում ռուս-թուրքական կենտրոնը կկատարի իրադրության մշտադիտարկում

Արցախի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում ընդգկրված ռուս զինծառայողները հրադադարի ռեժիմի դիտարկման խնդիրների համատեղ կատարման համար հատուկ պատրաստություն են անցնում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը»:

Համատեղ կենտրոնի անձնակազմը կկատարի իրադրության մշտադիտարկման և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն և այլ ռազմական գործողությունների խնդիրներ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։

 

1

Քաղաքականություն

Պատահարներ