Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում

Երեկ՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Օձուն գյուղի բնակիչ 63-ամյա Աշատ Ձ․-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Օձուն գյուղի սկզբնամասում՝ ոլորանների մոտ, վազանց կատարելու ժամանակ, վրաերթի է ենթարկել համագյուղացի 56-ամյա Մարինե Ղ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ 

 

Ոստիկանները ու քննիչները դեպքի վայրում չեն հայտնաբերել ավտոմեքենան, որից հետո օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Աշոտ Ձ․-ն, նշված ավտոմեքենայով, կամովին ներկայանում է Ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնում, որ վրաերթը կատարել է ինքը՝ նշված ավտոմեքենայով։ 

Քաղաքականություն

Պատահարներ