Որևէ դեպք չկա, որ Հայաստանից անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին. փոխոստիկանապետ

Ուսումնասիրություններ են կատարվում, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանցիներին հայկական անձնագրեր են բաժանվում: 

«Մենք նույնիսկ դիմել ենք այն անձանց, ովքեր հանդես են եկել նման հայտարարություններով, դիմել էինք, որ տրամադրեն գեթ մեկ նմուշ, որը տեղի չի ունեցել, որպեսզի առավել հստակ ուսումնասիրութուն կամ քննություն կարողանանք իրականացնել», - ասաց նա: 

Փոխոստիկանապետի խոսքով՝ որևէ փաստ առկա չէ, իսկ քննություն կարող է իրականացվել միմիայն հիմնավոր փաստերի առկայության դեպքում: 
Ֆիդանյանը վստահերցեց՝ որևէ դեպք չունեն, որ Հայաստանից անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին:

Քաղաքականություն

Պատահարներ