Ռուս զինվորները պարտրաստվում են` Աղդամում բացվող, ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին

Ռուսաստանցի զինծառայողները պատրաստվում են աշխատանքի ռուս-թուրքական համատեղ կենտրոնում ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար և անցնում են համապատասխան վերապատրաստում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: 
Կենտրոնը գտնվելու է Աղդամում: Կլինեն հավասար թվով ռազմական անձնակազմեր Ռուսաստանից և Թուրքիայից: 
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի զինված ուժերը կիրականացնեն իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմի պահպանման խնդիրները կարգավորելու գործընթացները` անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:

Քաղաքականություն

Պատահարներ