ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր իշխող ուժն իր վարկանիշով առաջին տեղում է. Ալեն Սիմոնյան

Ոչ թե այդքան լեգիտիմության խնդիր կա, այլ տեղի է ունեցել մի արհավիրք, որից հետո կարիք կա ՀՀ քաղաքացու առջեւ կանգնել եւ լսել, թե նա ինչ է ասում: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հարցին:

«Միգուցե այն հարցումները, որոնք բոլորն անցկացնում են, եւ դա գաղտնիք չէ, որ այսօրվա իշխող ուժը ունի առաջին տեղը, այդքան էլ ճիշտ չեն, միգուցե կա ուժ, որը կարող է գալ եւ փոխարինել կամ լավ բան առաջարկել: Ես կարծում եմ, որ այդ ուժը չկա, քաղաքացիներն էլ են կարծում, որ չկա, եւ շատերն ինձ մեղադրում են, երբ ես  խոսում եմ արտահերթ ընտրությունների մասին: Բայց ես կողմ եմ արտահերթ ընտրություններին, որովհետեւ  այդ լարվածությունը, քաղաքական հարցադրումների շարանը, որ արդարացիորեն կա, պետք է դրանք իրենց պատասխանն ստանան, որ բոլորն էլ տեսնեն՝ ինչն ինչոց է»-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ