Թուրքիայում ավերվել է Սբ Թորոս հայկական եկեղեցին

Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին: Այս մասին հաղորդել է ahvalnews-ը՝ վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթը: 

Պատմական եկեղեցու տեղում այժմ հարթ հող է: Տարածքը վերջերս ինչ-որ անհատի սեփականությունն էր, և այն հողին է հավասարեցվել հենց հողատիրոջ որոշմամբ: 
Սուրբ Թորոս եկեղեցին կառուցվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուրադի օրոք։ 1603 թ․ ջալալիական ապստամբության ժամանակ այն քանդվել է, այնուհետև վերակառուցվել։ Հայ մտավորական Արշակ Ալբոյաջյանն իր գրքում նշում է, որ մարդիկ հավատում էին, որ Սուրբ Թորոսի ձիու պայտի հետքը գտնվում է հենց այն ժայռաբեկորի վրա, որտեղ կառուցվել է եկեղեցին։ Ըստ ավանդության՝ թուրք կանայք հիվանդություններից բուժվելու համար գալիս-նստում էին եկեղեցու մոտ և հոգևորականներին խնդրում կարդալ Սուրբ գիրքը։ 

Եկեղեցին ժամանակին ծառայել է նաև որպես հանդիսությունների սրահ, ապա ամբողջովին փակվել է։

 

Քաղաքականություն

Պատահարներ