Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 742 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 1 081 մարդ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ: Մեկ օրում Վրաստանում կատարվել է 18 007 թեստավորում։

Ընդհանուր առմամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 255 564 դեպք, այստեղից բուժվել է 245 245 մարդ, մահացել է 3 108 պացիենտ:

Քաղաքականություն

Պատահարներ