Ես ասել էի՝ եթե մի շաբաթ էլ դիմանանք, խաղաղություն է լինելու. Արամ Սարգսյանը բացատրեց, թե ինչու

Պատերազմի 18-րդ կամ 20-րդ օրը ես հարցազրույց եմ տվել ու ասել, ժողովուրդ, եթե մի շաբաթ էլ դիմանանք, խաղաղություն է լինելու: Դա ասել եմ, քանի որ այդ օրերիին Ալիևը պատրվակներ էր փնտրում, ասում էր, որ հայերը 26 տարի խրամատներ են փորել, զինվորական տեղեր են սարքել են, այդքան հեշտ չէ գնալ գրավելը: Այս մասին Եռաբլուրում հայտարարել է Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով՝ հասել էր մի պահ, երբ Ալիևը արդարանում էր լուրջ հաջողություններ չունենալու համար. «Ինչ-որ պահից դա կոտրվեց: Փառք ու պատիվ մեր զինվորին, որ կարողացավ 20-րդ դարի զենքով մարտնչել 21-րդ դարի զենքի դեմ»:

Վազգեն Սարգսյանի եղբայրը նշեց, որ պետք է հիմա հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ. «Պետք է նախկին ՊՆ նախարարը, այսօրվա նախարարը, ԳՇ-ն դա վերլուծեն: Սրանից հետևություն անելով՝ պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի»:

Քաղաքականություն

Պատահարներ