Հունվարի 30-ին կքննարկվի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման հարցը

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Թեմաները որոշված ​​են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ: Առաջին հերթին, մենք կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները»,- ասել է նա:

Օվերչուկը դժվարացել է պատասխանել, թե որքան հաճախ կանցկացվեն փոխվարչապետերի մակարդակով հանդիպումներ, և արդյոք դրանք միշտ կանցկացվեն Մոսկվայում: «Առայժմ ոչինչ չի կարելի ասել, մենք առաջին անգամ ենք հանդիպում, ինչպես անցնի, այնպես էլ կլինի», – ավելացրել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 30-ին Մոսկվայում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:

Քաղաքականություն

Պատահարներ