ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է. լրագրողը՝ վարչապետին

Այստեղ ամփոփված են Շուշինում ընկած մեր զինվորների աճյունները, իսկ դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է: Այսօր Եռաբլուրում նման հարց է հնչել լրագրողներից մեկը, որին արաձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասելով, թե որտեղ է ինքը հայտարարել, որ Շուշին ադրբեջանական է: 

 

«Թղթի վրա գրեք մեջբերումը, իմ մեջբերումը կբերեք դուք անձամբ, թղթի վրա, որ ես հայտարարել եմ, և ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»,- ասել է ՀՀ վարչապետը: 
 

Հիշեցնենք, որ վարչապետը խոսել է ոչ թե Շուշիի հայկական լինել-չլինելու, այլ փախստականների վերադարձի դեպքում Շուշիի փաստացի վերահսկողության մասին:

Ազգային ժողովում հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից ու ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն՝ դուք ուզում եք ասե՞լ, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք՝ բա ինչո՞ւ եք հայտարարել՝ Արցախը Հայաստան է, եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք պաշտոնական»:

 

Մանրամասները՝ տեսանյութում.
 

Քաղաքականություն

Պատահարներ