ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես դրանից ցած չեմ իջնելու». Նավասարդ Կճոյան

Ես կարող եմ միայն մի բան ասել՝ բանակը մեր սրտերում է, մեր հոգիներում է, մեր էության մեջ է. բանակը մեր առաքելությունն է, մեր խոնարհումն է, մեր հերոսություն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Մենք բանակի կողքին ենք: Կարելի է ասել նույնիսկ զինվորագրված ենք այդ առաքելությանը: Մենք սիրով եւ խոնարհումով այսօր եւ այլ նշանակալից օրերին մեր քայլերն ուղղութմ ենք այստեղ՝ ցույց տալու մեր միասնությունն ու ամբողջությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մի կողմից խոսում ենք միասնությունից, մյուս կողմից տեսնում ենք, որ առաջին անգամ հոգեւոր իշխանությունը քաղաքական իշխանությունից առանձին է ժամանել «Եռաբլուր», Կճոյանն ասաց. «Ես քաղաքական հարցերին չեմ պատասխանելու այս օրով: Որեւէ նման հարցի ես չեմ ուզում պատասխանել, որովհետեւ ինձ համար բանակի հիմնադրման օրը մեծ եւ սուրբ խորհուրդ ունի, եւ ես դրանից ցած չեմ իջնելու»:

Քաղաքականություն