Զինամթերքի վնասազերծումը շարունակվում է, ո՞ր համայնքներում այն կիրականացվի

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Ննգի գյուղի տարածքում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքերի մերձակայքում:

«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին՝ 911,101,112»,-հայտնում են ԱԻՊԾ-ից:

Քաղաքականություն

Պատահարներ