Էրդողանը որոշել է փոխել Թուրքիայի սահմանադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետք է նոր սահմանադրություն մշակել։ Տեղեկությունը հայտնում է Daily Sabah-ը:

«Եկել է նոր սահմանադրության նախագիծը քննարկելու ժամանակը», - ասել է Էրդողանը` ընդգծելով, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը համաձայնեցրել են պլանը:

Նա նշել է` շուտով կներկայացվի բարեփոխումների մանրամասն փաթեթ, որոնք վերաբերում են արդարադատության և տնտեսության ոլորտներին։

Նշենք, որ 2017 թվականին սահմանադրական վերջին փոփոխությունների արդյունքում Թուրքիան անցել է նախագահական կառավարման համակարգի։

 

Քաղաքականություն

Պատահարներ