Ավստրալիայում անտառային հրդեհը մի քանի տասնյակ տուն է ոչնչացրել

Ավստրալիայի արևմտյան ափում անտառային հրդեհը բնակելի տներ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է WA Today պարբերականը։

Հաղորդվում է, որ չվերահսկվող հրդեհը մոտեցել է բնակելի շրջաններին և Սուոն քաղաքում մոտ 30 տուն այրել։ Արևմտյան Ավստրալիա նահանգի տարհանման կենտրոններում գտնվում է շուրջ 400 մարդ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 300 փրկարար, նրանց օգնում են նաև կամավորներն ու Վայրի բնության և կենսաբազմազանության պահպանության դեպարտամենտի աշխատակիցները։

Ուժեղ քամին և չորային տաք եղանակը բարդացնում են կրակի դեմ պայքարը։ Ներկայում հրդեհը տեղայնացնել դեռևս չի հաջողվել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ