Պայթյուն է որոտացել Կիպրոսի բուժկենտրոններից մեկում

Պայթյուն է տեղի ունեցել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի արվարձանում գտնվող բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Cyprus Times-ին:

Ինչպես հաղորդել են տեղի ոստիկանությունից, նախնական տվյալների համաձայն, անհայտ անձինք շենքի հետնամասում տեղադրել են փոքր հզորությամբ պայթուցիկ սարք՝ ենթադրաբար օգտագործելով գազի տարաներ:

Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվում:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները և հրշեջները, կենտրոնը շրջափակված է:

Բուժկենտրոնը գտնվում է Լաչա բնակավայրում, որտեղ բնակվում է մոտ 17 հազար մարդ: Բացի դա, հաղորդվում է, որ նշված բուժկենտրոնը կղզու բնակչության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման կետերից մեկն է:

Քաղաքականություն

Պատահարներ