Ռուսական Mash-ի գլխավոր խմբագրի տեղակալը աշխատանքից հեռացել է հրապարակված լուրերի ֆոնին

Ռուսական Mash ինտերնետ ռեսուրսի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Տիտովը հայտարարել է աշխատանքից ազատման մասին թելեգրամ ալիքում վերջերս արված հրապարակումների ֆոնին: Այս մասին Տիտովը գրել է իր թելեգրամ ալիքում, փոխանցում է Meduza-ն:

«Ես հասկանում եմ Mash-ի հեղինակության հետ կապված ամեն ինչ, հասկանում են ամոթալի բաների մասին, սակայն մենք իրոք արել ենք ամենը, ինչ կարող էինք (երբ կարող էինք)»,- գրել է Տիտովը՝ նշելով, որ համառորեն պայքարել են «աղբ» չգրելու հնարավորության համար, սակայն «այնտեղ այլ կերպ են որոշել»:

Նա ընդգծել է, որ մեծ սիրով է վերաբերվում հոլդինգին, որի մաս է կազմում նաև Mash-ը, և հարգանքով՝ գլխավոր խմբագիր Մաքսիմ Իքսանովին, «սակայն ոչինչ իրենք չեն որոշել… այլ վերևում՝ «ինչպես  (գրողի տարած)ԽՍՀՄ-ում»:

Meduza-ն գրում է, որ թեև Տիտովը չի նշում, թե հատկապես որ հրապարակումներն են պատճառ դարձել իր աշխատանքից դուրս գալու, սակայն վերջինիս գրառման բովանդակությունը պարզ է դառնում, որ դրա համար պատճառ են դարձել «Պուտինի պալատի» մասին ինտերնետ ռեսուրսում հրապարակված լուրերը:

Mash-ը «Պուտինի պալատը» ֆիլմի հրապարակումից հետո ԶԼՄ-ներից առաջինն էր, որը հունվարի 29-ին հրապարակեց այդ ապարանքի տարածքում նկարահանված ռեպորտաժ: Այնտեղ գլխավոր խմբագիր Մաքսիմ Իքսանովը հայտնել էր, որ տարածք այցելելու հարցում իրեն օգնել է տեխնիկական հսկողության ինչ-որ ներկայացուցիչ: Ռեպորտաժում նա առանձնատան տիրոջն արձագանքման կոչ էր արել:

Արդեն հունվարի 30-ին Mash-ում հրապարակվել էր Իքսանովի հարցազրույցը Արկադի Ռոտենբերգի հետ, որում մեծահարուստ գործարարը հայտնել էր, որ Գելենջիկի ապարանքն իրեն է պատկանում:

Քաղաքականություն

Պատահարներ