Լիբանանի օդային տարածքում իսրայելական կործանիչները հետախուզական թռիչքներ են իրականացրել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային հատվածում Իսրայելի Զինված ուժերի անօդաչու թռչող սարք է նկատվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով LBC հեռուստաալիքին:

Լիբանանյան աղբյուրը հաղորդում է, որ բացի ԱԹՍ-ից, միաժամանակ, իսրայելական կործանիչները հետախուզական թռիչքներ են կատարել Բեյրութից հարավ ընկած Բշամուն, Շուեյֆաթ, Արամուն և Խալդե շրջաններում:

Լիբանանյան կողմը երկրում տեղակայված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հրամանատարությանը տեղեկացրել են, որ Իսրայելը խախտել է համատեղ սահմանին հրադադարի ռեժմիմ պահպանման ռեժիմը՝ սահմանված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևով:

Փետրվարի 1-ին Լիբանանում ազդեցիկ դիրքեր ունեցող շիա ուղղվածության «Հզբոլլահ» կուսակցության ուժերը երկրի հարավում իսրայելական ԱԹՍ են խոցել:

Իսրայելական կողմն իրենց կործանիչների՝ Լիբանանի օդային տարածքում կատարած հետախուզական թռիչքները հիմնավորել է «Հզբոլլահ»-ի զինյալների տեղաշարժերը վերահսկելու անհրաժեշտությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ