Մակրոնը Նավալնիի ազատազրկմանն անդրադարձել է ռուսերենով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը, թվիթերյան գրառում է կատարել ռուսերենով: Մակրոնի գրառմանն անդրադարձել է Репортёр-ը:

Ֆրանսիացի առաջնորդը դադապարտել է ՌԴ իշխանությունների և հանդես եկել Նավալնիին ազատ արձակելու կոչով: «Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի պարագայում հանցագործություն չեն համարվում: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- սոցցանցում ռուսերեն գրել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ նման կոչով հանդես են եկել նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի ներկայացուցիչները:  

Ալեքսեյ Նավալնիին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել մոսկովյան դատարանը, որի որոշմամբ «Իվ Ռոշեի» հափշտակությունների մասին գործով պայմանական ազատազրկումը փոխարինվել է իրականով: Նավալնին ընդհանուր ռեժիմի գաղութում կանցկացնի 2 տարի 8 ամիս:
  

Քաղաքականություն

Պատահարներ