Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ընդդիմադիր պատգամավորներից մեկի և նրան պատկանող մի շարք հեռուստաընկերությունների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի որոշմամբ պատժամիջոցներ են սահմանվել մի շարք հեռուստաընկերությունների, ինչպես նաև՝ Գերագույն Ռադայի «Հանուն կյանքի ընդդիմադիր պլատֆորմ» խմբակցության պատգամավոր Տարաս Կոզակի նկատմամբ, հաղորդում է РИА Новости-ն:

Պատժամիջոցներ են սահմանվել ուկրաինական «112-ТВ», "АРІАДНА ТВ", "НОВИЙ ФОРМАТ ТВ", "ТВ ВИБІР", "ТЕЛЕРАДІОКОМПАНІЯ "112-ТВ", "ЛІДЕР ТВ", "ПАРТНЕР ТВ" (все относятся к "112. Украина"), "НОВИНИ 24 ГОДИНИ" (NewsOne), "Нові комунікації" (ZIK) հեռուստաընկերությունների նկատմամբ:

Պատժամիջոցների տակ հայտնված պատգանավոր Կոզակը ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիսանում է նշված հեռուստաընկերությունների սեփականատերը: 

Ուկրաինական տարբեր լրատվամիջոցներ նշված հեռուստաընկերությունները կապում են Կոզակի գործընկեր, նույն խմբակցության պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի անվան հետ:

Պատժամիջոցները սահմանվում են 5 տարի ժամկետով: Դրանք ենթադրելու են ակտիվների սառեցում, առևտրային գործարքների սահմանափակում, Ուկրաինայի տարածքից կապիտալի դուրս բերման արգելքներ: Միաժամանակ, հեռուստաընկերություններին արգելվում է օգտվել Ուկրաինայի ռադիոհաճախականության ցանցերից ու վերահեռարձակում իրականացնել:

Քաղաքականություն

Պատահարներ