Կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ, կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Նա ասաց, թե կորոնավիրուսային համավարակն ու պատերազմը երկրի համար նշանակալի տնտեսական շոկի աղբյուր էին։
«Արդեն հասանելի են ցուցանիշները, ըստ որի՝ 2020 թվականի տնտեսական անկումը գնահատվում է 7-ից 8 տոկոսի շրջանակում», - ասաց Ավինյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ որոշակիորեն հաջողվել է զսպել էլ ավելի մեծ անկում ունենալու ռիսկը։
Նա նշեց, թե այս ծրագիրը շեշտադրում է երեք հիմնական ուղղություն, որոնք են՝ տնտեսական ակտիվության վերականգնման արագացում, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովում ու միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորում։
«Նախատեսված են թվով 12 նպատակային գործողություն ու թվով 14 աջակցության ծրագիր», - ասաց Ավինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ծրագրով նախատեսված արդյունաբերական կանեփի մշակման հարցը բազմաթիվ շահարկումների տեղիք կարող է տալ։
«Կարևոր է, որ ծրագիրը շատ ճիշտ ու մանրամասն լուսաբանվի, ցավոք, կանեփ ասելով մարդիկ այլ բան են հասկանում, մինչդեռ, կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է», - ասաց ՀՀ վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հանրապետության ողջ տարածքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Երևանում և մի քանի մարզերում 19։30- ի մոտ երկրաշարժ է զգացվել։ Auroranews -ի հետ զրույցում ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցի...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 29 զինծառայողների անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 29 զինծառայողների անուն։Պահեստազորա...
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին. Հովհաննիսյանը՝ իր գեներալի կոչման լուրերի մասին
Մամուլից եմ ծանոթացել այս անհեթեթության մասին: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյա...
Այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ...