ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններից

Թուրքիայի տարածքում գտնվող Կարս նահանգում «Ձմեռ-2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շրջանակներում աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան պաշտոնական էջում:  
Զորավարժություններին մասնակցելու են տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, ուղղաթիռներ, հատուկ նշանակության ջոկատներ։ 
Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն նաև թուրքական ու ադրբեջանական բանակի նոր սպառազինությունները։ 
Նշենք՝ «Ձմեռ 2021» զորավարժությունները մեկնարկել են փետրվարի 1-ին և կտևեն մինչև փետրվարի 12-ը:

Քաղաքականություն

Պատահարներ