Ավստրալիայում բժշկական դիմակներից ճանապարհներ կկառուցեն

Ավստրալացի գիտնականները ստեղծել ենճանապարհաշինական նոր նյութ, որը կազմված է բժշկական դիմակներից և շինարարական թափոնից՝ վերամշակված բետոնից։ Այս մասին գրում է Fast Company-ն։

Ամեն օր աշխարհում դեն է նետվում 6․8 մլրդ բժշկական դիմակ։ Երկգոտի ճանապարհի մեկ կիլոմետրի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դիմակ։ Նախագծի նկարագրության մեջ նշվում է, որ այդ կերպ կկանխվի մոտ 93 տոննա թափոնի աղբանոցում հայտնվելը։

Շինարարական նոր նյութը ստեղծել են Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները։
Խառնուրդի օգտագործումը շինարարական ծախսերը կնվազեցնի 30 տոկոսով։


 

Քաղաքականություն

Պատահարներ