Գերմանիան կրկին մերժել է Նավալնիի գործով Ռուսաստանի հայցը

Բեռլինը մերժել է Ռուսաստանի գլխավոր դատախազության չորրորդ հայցը Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցածի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու մասին։

Комсомольская правда պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են ՌԴ արտգործնախարարությունից։

Պարբերականը հիշեցնում է, որ ՌԴ գլխավոր դատախազությունը Գերմանիային նոր հայց էր ուղարկել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի հարցով՝ նշելով, որ գերմանական կողմը մերժել է Մոսկվայի միջնորդությունների մեծ մասը, իսկ Նավալնիի և նրա կնոջ հարցաքննությունների արձանագրությունները «բավանդակային» չեն եղել։ Գերատեսչությունում դա անվանել են «ռուսական հայցերի լիակատար չկատարում՝ ֆորմալ հիմքերով»։

Քաղաքականություն

Պատահարներ