«Էրեբունի» թանգարանում իրականացվել է ծառերի համատարած սպանդ, տարածքն էլ օգագործվում է որպես զուգարան. SHAMSHYAN

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սիրում է պատեհ-անպատեհ առիթներով հայտարարել, թե քաղաքային իշխանությունը աշխատանքներ է կատարում, որ տուրիզմը ոչ միայն Հայաստանում, այլև մայրաքաղաքում զարգանա։  Գաղտնիք չէ, որ երբ Հայաստան են այցելում զբոսաշրջիկներ, շատերը այցելում են նաև «Էրեբունի» թանգարան։ Սակայն այցելուները թանգարանի հարակից տարածքում ականատես են լինում հակասանիտարական վիճակի։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ զբոսաշրջիկները տեսել են, թե ինչպես են մարդիկ իրենց բնական կարիքները հոգում թանգարանի տարածքում։

 

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք ծառերի սպանդ են իրականացրել Երևան քաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Էրեբունի միջնաբերդի և «Էրեբունի» թանգարանի տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները քոքից կտրել են մոտ 15 ծառ, որոնք եղել են 3-7 տարեկան։ 

Քաղաքականություն

Պատահարներ