Ջուջևանում 35-ամյա վարորդը 01-ով բախվել է ՊՆ դասակի հրամանատարի Mercedes-ին. 6–ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում  Ջուջևան գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով  բախվել է  Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ,  23-ամյա Սերգեյ Յարալյանի վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդի ուղևոր, 6-ամյա Ա. Չիլինգարյանը տեղափոխվել  է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Ս. Յարալյանը ծառայում է ՀՀ ՊՆ N  զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավոր Ա. Չիլինգարյանը ВАЗ 2101-ի վարորդի տղան է:

 

Քաղաքականություն

Պատահարներ